Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Դանիելյանի որոշ հայտարարություններ մանիպուլյատիվ են կամ կեղծ տվյալներ են պարունակում. FIP

19:15, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
Արթուր Դանիելյանի որոշ հայտարարություններ մանիպուլյատիվ են կամ կեղծ տվյալներ են պարունակում. FIP

«Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը հունիսի 21-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Fip.am-ը ստուգել է դրանցից մի քանիսը՝ պարզելու, թե արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը։

Բեռնափոխադրումների մասին

Արթուր Դանիելյանը հայտարարում է. «Հունվարին, թե փետրվարին տեսա, որ մեր մեծածախ առևտուրը 30 տոկոսով աճել է, մինչդեռ ավտոմոբիլային բեռնափոխադրումները 80 տոկոսով կրճատվել են»։

Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, մեծածախ առևտուրը 2019-ի հունվարին, 2018-ի հունվարի համեմատ, աճել է 31.4 տոկոսով, իսկ փետրվարին՝ 12.3 տոկոսով։ Ինչ վերաբերում է ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալներին, ապա նախ նշենք, որ վիճակագրական կոմիտեն այս տվյալը ներկայացնում է հայաստանյան շարժակազմով իրականացված բեռնափոխադրումների մասով, որը հունվարին չնայած նվազել է, բայց ոչ 80 տոկոսով, ինչպես նշում է Դանիելյանը, այլ 43.7 տոկոսով։ Ի դեպ, այս ցուցանիշն արդեն փետրվարին, 2018 թ. փետրվարի համեմատ, աճել է 28.3 տոկոսով, իսկ հունվարի համեմատ՝ 3.5 անգամ։

Արդյունաբերության և էլեկտրաէներգիայի սպառման մասին

Դանիելյանը նաև նշում է, որ «արդյունաբերությունը աճում է, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը 30%-ով նվազում է, ես հասկանում եմ, որ էտ թվերը պարզապես նկարած է»։

Արդյունաբերությունը 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին աճել է 4.5%-ով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումը և բաշխումը նույն ժամանակահատվածում նվազել է ոչ թե 30%-ով, ինչպես պնդում է Դանիելյանը, այլ 4.1%-ով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

4013 | 1
Facebook