Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արա՛, ա՛յ տղա, քեզ բերել են իշխանության, որ սառնարանը լցնես». Մենուա Հարությունյան

15:05, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
«Արա՛, ա՛յ տղա, քեզ բերել են իշխանության, որ սառնարանը լցնես». Մենուա Հարությունյան

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ գրառմանը. «Էն մի հատ կրթության, գիտության նախարար կա չէ՞՝ Արայիկը, ասում ա՝ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի ա նախագահ ա եղել, մտածում ա, որ սառնարանով պետք ա դատեն ժողովրդին: Բա արա՛, ա՛յ տղա, քեզ բերել են իշխանության, որ սառնարանը լցնես: Վաղը, որ ժողովուրդը սառնարանը բացեց, տեսավ՝ մուկը կախվել ա, Արայիկին են տանելու սառնարանում թթու դրած վարունգ պահեն»:

Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հայաստանը «վետերոկ» չէ, որ ընդունես ու հետո հանձնես: Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց տենց էլ չի հասկացել, որ վետերոկի վարիչ չի եղել: «Հայաստանն ընդունել եմ...»: Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց չափման միավորը «լիքը սառնարանն է, ռեստորանն ու խորովածանոցը` Պռոշյանում...»:

11969 | 4
Facebook