Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկ-2019․ Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեց որակավորման փուլը

14:15, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
Մինսկ-2019․ Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեց որակավորման փուլը

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում այսօր հրաձիգ Հրաչիկ Բաբայանը մասնակցեց 50 մ օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարին։

Բաբայանը գրանցեց 1142 արդյունք, և, զբաղեցնելով 33-րդ հորիզոնականը, չհաղթահարեց որակավորման փուլը։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Հրաչիկ Բաբայանը 10 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում գրանցել էր 623․6 արդյունքը և զբաղեցնելով 24-րդ հորիզոնականը՝ չէր հաղթահարել որակավորման փուլը։

Հունիսի 22-ին Բաբայանն Ալլա Պողոսյանի հետ հանդես էր եկել 10 մետր օդամղիչ հրացան միքս վարժությունում։

Գրանցելով 620․0 արդյունքը՝ հայ հրաձիգները զբաղեցրել էին 23-րդ հորիզոնականը և չէին հաղթահարել որակավորման փուլը։

2091 | 0
Facebook