Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվածների մեծ մասն ազատ է արձակվել

16:00, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
Վրաստանում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվածների մեծ մասն ազատ է արձակվել

Վրաստանում հունիսի 20-ին տեղի ունեցած լայնածավալ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված քաղաքացիների մեծ մասն ազատ է արձակվել։

Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամ Աննա Դոլիձեն «Ալիք մեդիային» պարզաբանել է, որ բոլորն էլ մեղավոր են ճանաչվել, սակայն վարչական կալանքի ժամկետն է նվազեցվել և նրանք հենց դատարանի դահլիճից ազատ են արձակվել։

«Խայտառակ դատարան է, այդ մարդկանց գործերը քննվել են կոպիտ խախտումներով, ձերբակալվածներից շատերը բժշկի կարիք են ունեցել, մինչդեռ դա էլ ապահովված չի եղել»,- ասել է Դոլիձեն՝ հավելելով, որ քաղաքային դատարանն ամբողջությամբ քաղաքական որոշումներ է կայացնում։

2185 | 0
Facebook