Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկ-2019․ Ֆրանգուլյանը և Հովսեփյանը պարտվեցին

13:45, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
Մինսկ-2019․ Ֆրանգուլյանը և Հովսեփյանը պարտվեցին

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում այսօր պայքարի մեջ մտան ազատ ոճի ըմբիշները։ Հայաստանը ներկայացնող Վալոդյա Ֆրանգուլյանը (65) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ) պարտվեցին մեկնարկային գոտեմարտերում։

Ֆրանգուլյանը պայքարն սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջի Ալիևն էր։

Հայ ըմբիշը պարտվեց 0։6 հաշվով։

Սարգիս Հովսեփյանը ևս պայքարն սկսեց 1/8 եզրափակչից։

Հովսեփյանի մրցակիցը վրացի Էլիզբար Օդիկաձեն էր, որին հայ ըմբիշը պարտվեց 2։13 հաշվով։

Եթե Ալիևը և Օդիկաձեն հասնեն եզրափակիչ, Ֆրանգուլյանը և Հովսեփյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն կստանան։

2282 | 0
Facebook