Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԲՀԿ-ն խուսափում է Քոչարյանի վերաբերյալ մեկնաբանություններից

11:25, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
ԲՀԿ-ն խուսափում է Քոչարյանի վերաբերյալ մեկնաբանություններից

«Ոչ օրենք կա, ոչ օրինականություն». համաձա՞յն եք ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դիտարկման հետ»,- դիմելով ԲՀԿ-ական պատգամավորներ Իվետա Տոնոյանին ու Վահե Էնֆիաջյանին՝ հարցրին լրագրողները. «Մեկնաբանությունների մասով հասցեական է պետք հարցը տալ: Լրագրողները կարող էին մանրամասներ ակնկալել, թե ի՞նչ տրամաբանությամբ ու ինչի՞ համար է նման որակումներով նա հանդես գալիս... Չեմ պատրաստվում մեկնաբանություններով հանդես գալ»,- ասաց Էնֆիաջյանը:

«Դա երկրորդ նախագահի կարծիքն է, իսկ օրինականության հետ կապված մենք բազմիցս հայտնել ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Մենք կիսում ենք օրենքի գերակայության հանգամանքը»,- շարունակեց Տոնոյանը:

5198 | 0
Facebook