Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսը երկրի նախագահին կարգելի պատերազմել Իրանի դեմ

10:50, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
ԱՄՆ Կոնգրեսը երկրի նախագահին կարգելի պատերազմել Իրանի դեմ

ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է օրենսդրորեն արգելել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ առանց իր թույլտվության պատերազմել Իրանի դեմ: Կոնգրեսականները հանդես են եկել «Ազգային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Դրա համաձայն՝ այն դեպքում, երբ նախագահն առանց Կոնգրեսի համաձայնության կհարձակվի Իրանի դեմ, դրա ֆինանսավորումը կարգելվի: Ֆինասավորումը կարգելափակվի այնքան ժամանակ, քանի դեռ Կոնգրեսն ինքը պատերազմ չի հայտարարել կամ համաձայնություն չի տվել նախագահի որոշմանը: Այդ մասին գրում է The Hill-ը:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակ, կոնգրեսական Ռո Հաննը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահն արդեն մեկ անգամ Մերձավոր Արելքում պատերազմ սկսելու եզրին է եղել: Դա Վաշինգտոնի համար տրիլիոն դոլարներ կարժենար:

4678 | 0
Facebook