Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Յունիոր Սևան» ակումբն անվանափոխվել է

01:45, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
«Յունիոր Սևան» ակումբն անվանափոխվել է

«Յունիոր Սևան» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ակումբն անվանափոխվել է․ «Հարգելի ֆուտբոլասերնե՛ր, ինչպես հայտնի է «Յունիոր Սևան» ՖԱ-ն դարձել է Հայաստանի առաջին խմբի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն։ Սակայն բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու համար ակումբը չի ստացել արտոնագիր: Այդ առիթով ակումբը ՀՖՖ-ին դիմել էր դիմում-խնդրանքով, որպեսզի բացառության կարգով արտահերթ կերպով ստանար արտոնագիր և առաջիկա մրցաշրջանում հանդես գար բարձրագույն խմբում։ Սակայն ՀՖՖ-ն, մանրամասն ուսումնասիրություններից հետո, որոշում է կայացրել, որ «Յունիոր Սևան»-ն առաջիկա մրցաշրջանում չի կարող հանդես գալ Բարձրագույն խմբի առաջնությունում:
     Այնուամենայնիվ մեր ակումբը շնորհակալություն է հայտնում ՀՖՖ-ին և հարգում է այդ որոշումը: Վստահ ենք, որ այն կայացվել է արդարության և ողջամտության սկզբունքներից ելնելով:
     Առաջիկա մրցաշրջանում մեր ակումբը կրկին հանդես կգա Առաջին խմբի առաջնությունում և կրկին կպայքարի չեմպիոնության և բարձրագույն խմբում հայտնվելու համար:
     Մոտ օրերս կհստակեցվի Սևանի մարզադաշտի աշխատանքների ավարտման ժամկետները և ակումբն առաջիկա մրցաշրջանում հանդես կգա արդեն Սևան քաղաքում:
     Առաջիկայում նաև կհայտնենք թիմում նոր համալրումների և թիմից հեռացած ֆուտբոլիստների մասին։ Հունիսի 27-ից թիմը կվերսկսի մարզումները պատրաստվելով նոր մրցաշրջանին։ Սիրով ուզում ենք նաև հայտնել, որ այսուհետ ակումբը հանդես կգա նոր անվանումով ՖԱ «Սևան»»։

2751 | 0
Facebook