Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր մանրամասներ՝ Շումախերի առողջական վիճակից

00:35, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
Նոր մանրամասներ՝ Շումախերի առողջական վիճակից

«Ֆերարի»-ի նախկին սպորտային տնօրեն, Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի ներկայիս նախագահ Ժան Թոդտը մանրամասներ է հայտնել Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի առողջական վիճակից։ Պաշտոնյայի խոսքով՝ ներկայումս ավտոարշավորդն ընտանիքի հետ է և շարունակում է պայքարել հիվանդության դեմ։

«Ընդհանրապես, դա շատ անձնական տեղեկատվություն է։ Այն ամենը, ինչ կարող եմ ասել, այն է, որ Միխայիլն իրեն սիրող մարդկանց շրջապատում է։ Նա ընտանիքի հետ ապրում է Լոզանի և Ժնևի միջև գտնվող իր տանը։ Նա շարունակում է պայքարել»,- նշել է Թոդտը։

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերին Շումախերը լուրջ վնասվածք է ստացել ֆրանսիական Մերիբելում։

12264 | 0
Facebook