Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկ-2019. Լիլիթ Պողոսյանը հաղթեց երկրորդ խաղում

23:45, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
Մինսկ-2019. Լիլիթ Պողոսյանը հաղթեց երկրորդ խաղում

Մինսկում ավարտին է մոտենում Եվրոպական խաղերի մրցումային հինգերորդ օրը: Հունիսի 25-ին պայքարի դուրս եկած մարզիկների թվում էր բադմինթոնիստուհի Լիլիթ Պողոսյանը, ով ընդգրկված է A խմբում:

Խմբի երկրորդ խաղում Պողոսյանը 2։0 (21:15, 23:15) հաշվով հաղթեց Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջային։

Հիշեցնենք, որ առաջին խաղում Լիլիթ Պողոսյանը պարտվել էր Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային:

Հունիսի 26-ին կայանալիք երրորդ խաղում հայ մարզուհին մրցելու է Դանիայի ներկայացուցիչ Լինե Կյաերսֆելդի հետ:

2743 | 0
Facebook