Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ազգային առաջընթաց կուսակցությունը հայտարարություն է տարածել

00:20, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
Ազգային առաջընթաց կուսակցությունը հայտարարություն է տարածել

Ազգային առաջընթաց կուսակցությունը սոցկայքի իր էջում հայտարարություն է տարածել.

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Ամենևին նպատակ չունենալով միջամտել Վրաստանի ներքին գործերին, ու հաշվի առնելով վրացահայության գործոնը և Հայաստանի բարեկամական կապերը Վրաստանի հետ, Ազգային առաջընթաց կուսակցությունը ցանկանում է իր վերաբերմունքն արտահայտել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Վրաստանը, շարունակելով իր արտաքին քաղաքական ուղու անշրջելի ընթացքը դեպի Եվրոպական ընտանիք, մեկ անգամ ևս ընդգծում է իր ինքիշխանության ու ազգային արժանապատվության կարևորությունը։

Վրացահայությունը, լինելով Վրաստանի հասարակական֊քաղաքական կյանքի ակտիվ մասնակից, հնարավորինս պետք է զերծ մնա ռուս֊վրացական հարաբերությունների սրման համատեքստում ակամա հակավրացական որևէ քայլից։

Ռուսաստանը մեկ անգամ ևս ապացուցեց, թե ինչպես է հնարավոր, միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին հակառակ, լարվածություն մտցնել տարածաշրջանում։

Պատմության դասերը հաշվի առնելով, մասնավորապես Ապրիլյան պատերազմի համատեքստում, հայ ժողովուրդը, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս պետք է ձգտի հավատարիմ մնալ իր ազգային շահերին ու հնարավորինս խուսափի հարևար Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունները վնասելուց։

5580 | 1
Facebook