«Ռուբեն Ռուբինյանը պիտի վայր դնի մանդատը: Ի՞նչ է նշանակում «թյուրիմացություն է եղել նիստին»:
Վաղը մյուս օր կարող ա մի հատ էլ հակահայկական բանաձևի տակ քվեարկել թյուրիմացաբար...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Հիշեցնենք՝ երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևի քվեարկությանը (որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերադառնալ ԵԽԽՎ) Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել:
Ավելի ուշ սոցկայքի իր էջում նա գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ իր քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ:
Վերոնշյալի հետ կապված՝ գրառում է կատարել նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը. «Ռուբինյանը լավ ա անում, որ դեմ ա քվեարկում, էդ իրա ու իրա ներկայացրած քաղաքական թիմի դիրքորոշումն ա Ռուսաստանի նկատմամբ, որի իրավացիությունը չեմ էլ քննարկում: Բայց ստեղ ամենազավեշտալին էն ա, որ իմ ընկեր Ռուբինյանը դրանից հետո կանգնում ու լուրջ դեմքով ասում ա, որ պատահական ա դեմ քվեարկել: Այ Ռուբո ջան, այ ես քո ցավդ տանեմ, ո՞նց ես էդ եքա կանաչ ու կարմիր լույսերը խառնել: Լավ ենթադրենք էդ խառնել ես, բա դրանից անմիջապես հետո 10 վայրկյան ունենում ես քվեարկությունդ փոխելու համար, բա էդ ժամանակ ինչի՞ չուղղեցիր: Իսկ չե՞ս կարծում, որ ավելի ազնիվ կլիներ, որ ասեիր` «էդ իմ քաղաքական դիրքորոշումն ա եղել», կամ ասեիր, որ դա ձեր քաղաքական թիմի արտաքին կուրսի արտացոլումն ա: Հիմա ասածներիդ ոչ մեկ չի հավատում ու արի ասա, որ չհավատալու բոլոր հիմքերը կան»: