Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում շարունակվում են բողոքի ցույցերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

19:20, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
Թբիլիսիում շարունակվում են բողոքի ցույցերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Թբիլիսիում հունիսի 20-ին մեկնարկած բողոքի ցույցերը շարունակվում են: Ցուցարարների պահանջներից մի քանիսը բավարարվել է: Հրաժարական է տվել խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաև որոշում է կայացվել 2020 թվականից անցնել խորհրդարանական ընտրությունների համամասնական համակարգի: Եվս երկու պահանջ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը և հունիսի լույս 21-ի գիշերվա ակցիայի մասնակիցներին ցրելու ժամանակ մոտ 300 ձերբակալվածներին ազատելը դեռեւս չեն իրականացվել: Այսուհանդերձ, երեկ եւ նախօրեին մի քանի տասնյակ ցուցարար ազատ է արձակվել, այդ թվում նաև նույն օրը բերման եթարկված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանը, հայտնում է Ալիք մեդիան:

3584 | 0
Facebook