Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները լքել են ԵԽԽՎ նիստերի դահլիճը

18:50, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
Վրաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները լքել են ԵԽԽՎ նիստերի դահլիճը

«Մարդասպաններ»,- նման կոչով Ուկրաինայի պատվիրակության անդամները հեռացել են Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դահլիճից՝ չցանկանալով նստել ռուս պատվիրակների կողքին:

Նույն քայլին են դիմել նաև Վրաստանի պատվիրակության անդամները:

Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչները հայտարարել են, որ նիստին կմասնակցեն միայն այն դեպքում, եթե քվեարկությունն անցկացվի Ռուսաստանի դեմ:

Ուկրաինացի պատգամավորները ներկայացրել են նիստերի վերաբերյալ բանաձևի նախագիծը, որով նախատեսվում է կրկին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Ըստ ընթացակարգերի, հանձնաժողովն ունի 24 ժամ՝ ծրագիր վերանայելու համար, հայտնում է Ալիք մեդիան:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ուկրաինան հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր դեսպանին խորհրդակցության համար ԵԽԽՎ-ի՝ ռուսական պատվիրակությանը վերադարձնելու մասին որոշումից հետո:

| | |
1822 | 0
Facebook