Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է «Grand Chess Tour»-ի երկրորդ փուլը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Նրա մրցակիցներն են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիրենը (Չինաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Շախրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ) և Մաքսիմ Վաշյե Լագրավը (Ֆրանսիա):
Առաջին տուրում Արոնյանը սևերով մրցում է Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ։ Ներկայացնում ենք պարտիան՝ ուղիղ միացմամբ։