Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկ-2019. Հովհաննես Բաչկովը մեկնարկեց հաղթանկով

17:10, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
Մինսկ-2019. Հովհաննես Բաչկովը մեկնարկեց հաղթանկով

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը մեկնարկեց հաղթանակով։

Բաչկովը պայքարն սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ մենամարտեց իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տոնեց:

64 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչի մենամարտերը կայանալու են հունիսի 26-ին:

Հունիսի 25-ին ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից Կարեն Տոնականյանը (60 կգ) հաղթել է 1/8 եզրափակիչում: Այսօր պայքարի դուրս կգան նաև Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ):

| | |
650 | 0
Facebook
COMMENT.am