Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկ-2019. Կարեն Տոնականյանը մեկնարկեց հաղթանակով

16:35, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
Մինսկ-2019. Կարեն Տոնականյանը մեկնարկեց հաղթանակով

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) հաղթանակով մեկնարկեց Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում: Տոնականյանը պայքարն սկսեց 1/8 եզրափակչից՝ 5:0 հաշվով հաղթելով իսպանացի Քրիստիան Վասկեսին։

Հունիսի 26-ին կայանալիք 1/4 եզրափակիչում Կարեն Տոնականյանը մրցելու է Ֆրանչեսկո Մաիետա (Իտալիա) - Կալում Ֆրենչ (Մեծ Բրիտանիա) զույգի հաղթողի հետ:

Հունիսի 25-ին հայ բռնցքամարտիկներից պայքարի մեջ կմտնեն նաև Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ):

| | |
589 | 0
Facebook