Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին ու աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին»․ Տիգրան Կիրակոսյան

16:20, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
«Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին ու աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին»․ Տիգրան Կիրակոսյան

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանը նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակչում հայ սամբիստը 4։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովին։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Տիգրանը կիսվեց հաղթանակից իր տպավորություններով․ «Հպարտության մեծ զգացում ունեմ։ Այդ հաղթանակը ոչ միայն իմն է, այլ նաև ամբողջ հայ ազգինս։ Մեծ ակնկալիքներ ունեի Եվրոպական խաղերից, որոնք արդարացան։ Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին ու աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին»։

2018-ին տեղի ունեցած սամբոյի աշխարհի առաջնության եզրափակչում Տիգրանը պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Կուբարկովին, ում Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում հաղթել էր։ Հարցին, արդյոք այդ հաղթանակը հոգեբանորեն օգնեց իրեն, Տիգրանը պատասխանեց․ «Ռուս մարզիկից կրած նախորդ պարտությունս էլ ավելի ուժեղացրեց հաջորդ գոտեմարտերում նրան գետնելու ցանկությունը»։

Ամփոփելով զրույցը՝ Տիգրանը նշեց․ «Վնասվածք ունեմ, հիմա ապաքինվում եմ։ Կշարունակեմ մարզումներս, որպեսզի նոյեմբեր ամսին մասնակցեմ աշխարհի առաջնությանը»։

Տիգրան Կիրակոսյանի եզրափակիչ գոտեմարտը
| | |
2512 | 0
Facebook