Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցավում եմ, որ Գյումրիում այսպիսի կրքեր են զարգանում». Վահրամ Թոքմաջյան

03:25, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
«Ցավում եմ, որ Գյումրիում այսպիսի կրքեր են զարգանում». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավում եմ, որ իմ քաղաքում` Գյումրիում, այսպիսի կրքեր են զարգանում ՇՊՀ-ի շուրջ։ Երկար ժամանակ է` հետևում եմ գործընթացներին։ Գյումրու մոտիվներով ասած` կլյաուզիան խեղդում է ամեն ինչ։ Կլյաուզիա բառի տակ խնդրում եմ հասկանալ անառողջ բամբասանքների և ցեխ շպրտելու ողջ գործընթացը։ Այն որևէ աղերս չունի իրավական ճանապարհներով գործընթացների լուծմանը հասնելու հետ։ Որոշ մարդկանց ամբիցիաները և ունեցած սահմանափակ հնարավորություններն անհամատեղելի են։ Եթե ես ունենայի քաղաքական որոշում կայացնելու հնարավորություն, ապա կկազմալուծեի բուհը և կկառուցեի այն զրոյից։ Գյումրին, լինելով Հայաստանի ինտելեկտուալ գլխավոր կենտրոններից մեկը, արժանի է իրական կրթությանը միտված, ժամանակակից պահանջներին համապատասխանող, հետազոտական կենտրոններով հագեցած բուհ ունենալ»։

5731 | 0
Facebook