Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում 65-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. սպանության մեջ կասկածվում է նրա եղբայրը

15:55, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
Երևանում 65-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. սպանության մեջ կասկածվում է նրա եղբայրը

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 12։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Հարավ-Արևմտյան թաղամասի Շերամի 113 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հարթենյանի դին։ Այս պահին տեղում աշխատում է դատաբժիշկը, ում հայտնած տեղեկություններով՝ դիակի վրա կան բռնության հետքեր։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում ավագ քննիչ Գոռ Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (առողջութանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Մալաթիյաի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել մահացածի 62-ամյա եղբորը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

| | |
1778 | 0
Facebook