Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Մինսկ-2019․ Բարսեղյանը և Գալստյանը պարտվեցին

15:20, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
Մինսկ-2019․ Բարսեղյանը և Գալստյանը պարտվեցին

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են 2-րդ Եվրոպական խաղերը։ Մրցումային հինգերորդ օրը պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները։ Հայաստանի ներկայացուցիչ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 3։1 հաշվով հաղթել էր Ռումինիան ներկայացնող Անդրեյ Դուկովին: 1/4 եզրափակչում Բարսեղյանի մրցակիցն էր Ռուսատանի ներկայացուցիչ Զավուր Ուգուևը, ում նա պարտվեց 0։10 հաշվով:

Մեր մյուս ներկայացուցիչը՝ 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը, 1/4 եզրափակչում 0։10 հաշվով պարտվեց Ալեքսանդր Խոցիանիվսկիին:

Եթե մեր ըմբիշներին հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ, ապա մեր տղաները հնարավորություն կստանան շարունակել պայքարը՝ բրոնզե մեդալի համար։

| | |
1000 | 0
Facebook