Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանվեց

14:55, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանվեց

Այսօր ընթացող դատական նիստի ժամանակ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց վերացնել Գրիգորյանի կենսաթոշակի և գույքի վրա դրված արգելանքը:

Մասնավորապես գույքի մասով միջնորդությունը վերաբերում էր «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ԲԲԸ-ին:

Վերջինը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մանվել Գրիգորյանը պետք է նվիրաբերի պետությանը:

Դատախազ Դոլմազյանը նշեց, որ վերոնշյալ ընկերությունը պատկանում է Մանվել Գրիոգորյանի որդուն՝ Կարեն Գրիգորյանին և վերջինիս համաձայնությունը չկա՝ հավելելով, որ տվյալ միջնորդությունը պետք է մերժվի:

«Կառավարությունն ասում է՝ չեմ կարողանում գործընթացը սկսել, քանի որ գույքը արգելանքի տակ է, իսկ արգելանքը հանել-չհանելը դատարանի տիրույթում է»,- հայտարարեց Լևոն Բաղդասարայանը:

Արդյունքում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց այս մասով միջնորդության լուծումը հետաձգել մինչև մի շարք էական հանգամանքների պարզումը:

Իսկ կենսաթոշակի վրա դրված արգելանքի մասով դատարանը որոշեց բավարարել պաշտպանի այս միջնորդությունը՝ հանելով կենսաթոշակի վրա դրված արգելանքը:

| | |
1139 | 0
Facebook