Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ գործի քննության դռնփակ անցկացնելու միջնորդությունը մերժվեց

15:00, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ գործի քննության դռնփակ անցկացնելու միջնորդությունը մերժվեց

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Նիստի ժամանակ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Կարեն Քամալյանը միջնորդեց գործի քննությունն անցկացնել դռնփակ:

Քամալյանի պարզաբամամբ՝ գործի նյութերում առկա են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որը չի բխում պետության շահերից:

Նրա խոսքով գործում առկա են փաստեր Ապրիլյան ռազմական գործողությունների սկզբնական շրջանում ԵԿՄ-ի կողմից մարտի դաշտ ուղարկված ազատամարտիկ զինվորների քանակի վերաբերյալ:

Մեղադրող դատախազ Դոլմազյանը Գրիգորյանի պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունը ժամանակավրեպ և անհիմն որակեց՝ խնդրելով դատարանին մերժել միջնորդությունը:

Դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ որոշեց մերժել Գրիգորյանի պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:

| | |
545 | 0
Facebook
COMMENT.am