Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ձեռքերով սեղմել է 7-ամյա դստեր պարանոցին և խեղդամահ արել. մանրամասներ

14:10, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
Ձեռքերով սեղմել է 7-ամյա դստեր պարանոցին և խեղդամահ արել. մանրամասներ

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը:
     Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին ահազանգը ստացվել էր 2019 թվականի հունիսի 21-ին:
     Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով երեխայի 30-ամյա մայրն է:
     Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 16:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, 30-ամյա կինը Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում գտնվող իր տանը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով սեղմել է անչափահաս դստեր՝ 2011 թ. ծնված երեխայի պարանոցին և խեղդամահ անելով սպանել նրան:
     Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
     Նախաքննությունը շարունակվում է:

| | |
2551 | 0
Facebook
COMMENT.am