Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մանվել Գրիգորյանի և նրա մերձավորների նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով». պաշտպան

14:15, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
«Մանվել Գրիգորյանի և նրա մերձավորների նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով». պաշտպան

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա նիստի ժամանակ Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանն իր պաշտպանյալին առաջադրված յուրացումներ կատարելու մեղադրանքը համարեց հնարածին և Գրիգորյանի պատվին ու արժանապատվությանն ուղղված քայլ։

«Անձին մեղադրում են հարկեր, տուրքեր վճարելուց խուսափելու մեջ, մինչդեռ նա իր բոլոր ձեռնարկությունները հանձնել էր հավատարմագրային կառավարման, ինչի պարագայում չէր կարող թաքցնել կամ խուսափել հարկեր վճարելուց... Մանվել Գրիգորյանի, Նազիկ Ամիրանի և նրա մերձավորների նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով»,–հայտարարեց պաշտպանը:

| | |
1299 | 0
Facebook