Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քոչարյանի մեդիակայսրությունում մի խմբագիր չկա՞` նրան բացատրի, որ գրավելն օկուպացնելն է». Մկրտիչ Իսրայելյան

14:45, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
«Քոչարյանի մեդիակայսրությունում մի խմբագիր չկա՞` նրան բացատրի, որ գրավելն օկուպացնելն է». Մկրտիչ Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախագահ մարդ է եղել, ամեն խոսքից հետո ասում է՝ ես էս եմ արել, էն եմ արել, բայց էդպես էլ կարևոր բառերի նշանակությունը չկարողացավ տարբերել։ Ասում է՝ ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ։ Չսովորեցին էդպես էլ հասկանալ գրավելու և ազատագրելու տարբերությունը։ Քոչարյանի մեդիակայսրությունում մի խմբագիր չկա՞` նրան բացատրի, որ գրավելն օկուպացնելն է, զավթելն է։ Որպես գրաված բառի բացատրություն Քոչարյանին կարող եք մի քանի օրինակ բերել։ Օրինակ` Հյուսիսային պողոտան ինքը կառուցել է զավթելով էնտեղի նախկին բնակիչների տարածքները, նախկին «Golden Palace» հյուրանոցը կառուցվեց «Հաղթանակ» զբոսայգու զավթված տարածքի հաշվին ու էդպես լիքը օրինակներ, որոնք հենց Քոչարյանի օրոք են եղել։ Իսկ Արցախում տարածքները ոչ թե գրավվել են, այլ ազատագրվել են»։

| | |
2882 | 0
Facebook
COMMENT.am