Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկ-2019. Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

21:05, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
Մինսկ-2019. Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է Եվրոպական խաղերի մրցումային չորրորդ օրը:

Հունիսի 24-ին պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները: 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից:

Հայ մարզիկը մենամարտեց Բելառուսի ներկայացուցիչ Էմիլ Ալիևի հետ և 4:1 հաշվով հաղթանակ տարավ:

Այսպիսով, Հարությունյանը պայքարը կշարունակի 1/4 եզրափակչում: Այդ փուլի մենամարտերը կայանալու են հունիսի 26-ին:

2604 | 0
Facebook