Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկ-2019. Ժիրայր Սարգսյանը պարտվեց

16:30, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
Մինսկ-2019. Ժիրայր Սարգսյանը պարտվեց

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Եվրոպական խաղերի մրցումային չորրորդ օրը: Հունիսի 24-ին պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները:

56 քաշային Ժիրայր Սարգսյանը 1/8 եզրափակչում մենամարտեց Իռլանդիայի ներկայացուցիչ Կուրտ Ուոկերի հետ և 1:4 հաշվով պարտություն կրեց:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սարգսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաղթել էր ռումինացի Ռոբերտ Էսեբիո Ժիտառուին:

Հունիսի 24-ին Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս կգան նաև Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):

2444 | 0
Facebook