Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լևոն Յոլյանն ամբողջությամբ համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին». Բաբաջանյանը Յոլյանին առաջարկեց հրաժեշտի տեքստ պատրաստել

16:00, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
«Լևոն Յոլյանն ամբողջությամբ համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին». Բաբաջանյանը Յոլյանին առաջարկեց հրաժեշտի տեքստ պատրաստել

«Ինչո՞ւ է պետական միջոցների և ծախսերի արդյունավետության հաշվեքննությունը վստահվել Սերժ Սարգսյանի մտերմագույն մարդկանցից մեկին»,- այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին:

Նա հետաքրքրվեց, թե ո՞րն է պատճառը, որ Յոլյանը հեղափոխությունից հետո զբաղեցնում է այդ կարևոր պաշտոնը:

«Գուցե օրինաչափ է համարվել, որ նոր Հայաստանի հանրային միջոցների և ծախսերի վերահսկողությամբ պետք է զբաղվի Սերժ Սարգսյանի մտերմությամբ և մոտ ընկերական հարաբերություններով կաշկանդված թույլ անձնավորությո՞ւնը»,- կարծիք հայտնեց նա:

Բաբաջանյանը, անդրադառնալով 2016 թվականին Լևոն Յոլյանի՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար եղած ժամանակահատվածին, նշեց, որ վերջինի անմիջական մասնակցությամբ տեղի են ունեցել «խայտառակ» բացթողումներ ԲԷՑ-ում:

Բաբաջանյանը նշեց մի քանի ընկերություններ («Մակրո Երևան» ՍՊԸ, «Մարկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ և այլն), որոնց համասեփականատերն է Յոլյանը, այնինչ նա տարբեր առիթներով նշել է, որ վաղուց բիզնեսով չի զբաղվում:

«Պարոն Յոլյան, չեմ գտնում, որ Ձեզ այստեղ հաղորդում տալու և այս Ազգային ժողովի հարցերին պատասխանելու, ընդհանրապես, առիթ պիտի տրվեր: Ես անարժանապատիվ մի բան եմ տեսնում սրա մեջ: Իմ սեփական վերլուծությամբ կարող ենք պնդել, որ Լևոն Յոլյանն ամբողջությամբ համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին: Եվ ուրեմն, պարոն Յոլյան, Ձեր ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձրեք»,- ասաց Բաբաջանյանը:

3984 | 0
Facebook