Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան սեփական պետության դեմ է տրամադրել իրանցիների այն հատվածին, որոնք դժգոհ են Թեհրանում ներկայիս վարչակարգից». Վարդան Ոսկանյան

03:15, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
«ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան սեփական պետության դեմ է տրամադրել իրանցիների այն հատվածին, որոնք դժգոհ են Թեհրանում ներկայիս վարչակարգից». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի արտգործնախարարի թվիթերյան գրառմանն անդրադարձել էի ընդամենը երկու օր առաջ՝ նշելով, թե ինչպես է վերջինս նուրբ քարոզչության բոլոր կանոնների համաձայն, մեկ քարտեզի միջոցով անգլիալեզու ընթերցողի ուղեղում դաջել Պարսից ծոց անվանումը։ Երեկ` Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը փաստացիորեն ի պատասխան Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի «Պարսից ծոց» անգլիատառ գրությամբ քարտեզի՝ գործածել է «Արաբական ծոց» անվանումը։ Իրականում, անվանման նման հիշատակմամբ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան իր և սեփական պետության դեմ է տրամադրել նաև իրանցիների այն հատվածին, որոնք դժգոհ են Թեհրանում ներկայիս վարչակարգի քաղաքականությունից, բայց երբևիցե պատրաստ չեն հետ կանգնելու Իրանի ազգային շահերից։ Ուշագրավ է նաև, որ իրանական որոշ ԶԼՄ-ներ, անդրադառնելով այս հանգամանքին, նույնիսկ ուղիղ չեն մեջբերել հայտարարության տեքստը, որպեսզի ընդհանրապես խուսափեն «Արաբական ծոց» անվանումից, այլ ուղղակի նշել են, որ Ջոն Բոլթոնը գործածել է Պարսից ծոցի կեղծ անվանումը»։

2871 | 0
Facebook