Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս կամ այն բլրի վրա ռեստորան ու հյուրանոց կառուցելով՝ երկիր չի կառուցվելու». Ն. Նորիկյան

02:25, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
«Այս կամ այն բլրի վրա ռեստորան ու հյուրանոց կառուցելով՝ երկիր չի կառուցվելու». Ն. Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե մենք իսկապես ցանկանում ենք տարածաշրջանում դառնալ կենսունակ ու մրցունակ պետություն, որտեղ ապրելը կլինի ոչ միայն բարեկեցիկ ու արժանապատիվ, այլև անվտանգ, ապա ինչ գնով ուզում է լինի, պետք է կառուցենք նոր ատոմակայան, որի ռազմավարական նշանակությունը դժվար է գերագնահատել:
     Մենք պարտավոր ենք կառուցել մեր բոլոր ճանապարհները՝ համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին: Մենք պարտավոր ենք ստեղծել մեր ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համակարգ՝ ավարտին հասցնելով կոնկրետ մի քանի խոշոր ջրամբարների անավարտ շինարարությունը:
     Մենք պարտավոր ենք իրականացնել հողային նոր ռեֆորմ՝ այն հստակ ուղերձով, որ Հաայստանում անմշակ հող չպետք է լինի: Բոլորը պետք է գիտակցեն, որ երկիրը պահվում է հողը մշակելով: Պետք է փրկել գյուղերը մեռնելուց:
     Թե չէ այս կամ այն սարի տակ, այս կամ այն բլրի վրա ռեստորան ու հյուրանոց կառուցելով և օրումեջ այնտեղ գնալով երկիր չի կառուցվելու:
     Հերի՛ք խաբենք ինքներս մեզ...»:

4117 | 0
Facebook