Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Այսօր Լիոնել Մեսսիի ծննդյան օրն է

13:30, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
Այսօր Լիոնել Մեսսիի ծննդյան օրն է

Այսօր Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Անդրես Մեսսիի ծննդյան օրն է։ Նա դառնում է 32 տարեկան։

Մեսսին ծնվել է 1987 թվականի հունիսի 24-ին՝ արգենտինական Սանտա Ֆէ քաղաքում։ Մարզական կարիերան սկսել է 1995 թվականին՝ «Նյուելզ Օլդ Բոյզ» ակումբում, այնուհետև տեղափոխվել է «Բարսելոնա»:

Մեսսին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է։ «Բարսելոնա»-ի կազմում նվաճել է 32 տիտղոս՝ 9 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է, 6 անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը։

4863 | 0
Facebook