Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամոթն էլ է լավ բան, սիրուն չի, հարգելի´ իմքայլականներ». Անի Սամսոնյան

12:00, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
«Ամոթն էլ է լավ բան, սիրուն չի, հարգելի´ իմքայլականներ». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամոթն էլ է լավ բան...
     Ասում են՝ «Լուսավոր Հայաստան»-ը թեմա է դարձնում մի բան, որը արդեն արվում է: Իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ասում է՝ մինչև պարոն Մարուքյանը լայվ էր մտնում Գյումրիի օդանավակայանի իր առաջարկով, կառավարությունում արդեն քայլեր էին ձեռնարկում և հղում է անում երեք ժամ առաջ հրապարակված մի գրառման: Երեք ժամ առաջ...

Դրա համար էին պատգամավորները դուխով Մարուքյանին քննադատում, որովհետև երեք ժամ առաջ պատրաստություններն արդեն տեսել էին:
     Հիմա ես եմ ձեզ ասում` սիրուն չի, հարգելի´ իմքայլականներ»:

8522 | 0
Facebook