Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սրանից հետո մենք էլ կասենք՝ սիրուն աղջիկ տիկին Սամսոնյան». վիճաբանություն ԱԺ-ում

11:55, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
«Սրանից հետո մենք էլ կասենք՝ սիրուն աղջիկ տիկին Սամսոնյան». վիճաբանություն ԱԺ-ում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ևս անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքին՝ ուղղված Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին:

«Ոչ մեկ դեմ չի, որ դուք ունենաք կարծիք, որ այս պաշտոնյան աշխատում է տոտալ անարդյունավետ. դա ձեր կարծիքի իրավունքն է: Ունեցեք էդ կարծիքը, հնչեցրեք: Բայց դժվա՞ր էր այդ նույն նախադասությունը ձևակերպել, որ հորդորում ենք կառավարությանը և Քաղավիացիայի նախագահին անել էսինչ-էսինչը: Պարտադի՞ր էր այդ քննադատության համար ասել «սիրուն աղջիկ և փայլուն կառավարություն»,- ասաց նա:

Գրիգորյանին ընդհատելով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեր, թե ի՞նչ նեղվելու բան կա այդտեղ: Նրան ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց. «Դե եթե նեղվելու չի, սրանից հետո մենք էլ կասենք փայլուն ընդդիմություն և սիրուն աղջիկ տիկին Սամսոնյան: Ու խնդրում եմ դրանից չնեղվեք»:

Հիշեցնենք, որ շաբաթ Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդարադառնալով Գյումրիի օդանավակայանի և օդային ուղևորափոխադրումների հարցին, Քաղավիացիայի նախագահ Տաթիկ Ռևազյանին կոչել էր «սիրուն աղջիկ», իսկ ՀՀ կառավարությանը՝ «փայլուն Կառավարություն»:

7944 | 1
Facebook