Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկ-2019․ այսօր հանդես կգա Հայաստանի 6 ներկայացուցիչ

11:35, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
Մինսկ-2019․ այսօր հանդես կգա Հայաստանի 6 ներկայացուցիչ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են 2-րդ Եվրոպական խաղերը։ Մրցումային չորրորդ օրը հանդես կգան բասկետբոլիստները, սպորտային ակրոբատները, նետաձիգները, բռնցքամարտիկները, հեծանվորդները, ձյուդոիստները, գեղարվեստական մարմնամարզուհիները, հրաձիգները, բադմինտոնիստները և սեղանի թենիսիստները։

Հայաստանի ներկայացուցիչներից հունիսի 24-ին պայքարի մեջ կմտնի բադմինտոնիստուհի Լիլիթ Պողոսյանը։

Հրաձիգներ Ալլա Պողոսյան և Հրաչիկ Բաբայանը հանդես կգան 10 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում։

Բռնցքամարտիկներից պայքարի մեջ կմտնեն Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):

2081 | 0
Facebook