Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԿԸՀ-ն Սաակաշվիլիի կուսակցությանը չի թույլատրել մասնակցել Ռադայի ընտրություններին

11:20, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
ԿԸՀ-ն Սաակաշվիլիի կուսակցությանը չի թույլատրել մասնակցել Ռադայի ընտրություններին

Ուկրաինայի ԿԸՀ-ն չի գրանցել Միխայիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակության Գերագույն ռադայի պատգամավորության թեկնածուներին՝ հուլիսի 21-ի խորհրդարանական ընտրություններում: Ըստ ԿԸՀ-ի՝ հունիսի 10-ին կայացած արտահերթ համագումարը, որում հաստատվել է թեկնածուների ընտրացուցակը, անցկացվել է կանոնադրության պահանջների խախտմամբ: «Գերագույն ռադայի ընտրությունները հայտարարվել էին մայիսի 21-ին, սակայն կուսակցությունը ներկայացրել է փաստաթղթեր, որոնցից հետևում է, որ «Նոր ուժերի շարժման» խորհուրդը ընտրություններին մասնակցելու հետ կապված հարցերը քննարկվել է մայիսի 8-ին»,- նշում է ԿԸՀ-ն:

4123 | 0
Facebook