Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում ակցիաները կշարունակվեն

09:55, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
Թբիլիսիում ակցիաները կշարունակվեն

Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցները ժամը 14:00-ին ավտոերթ են կազմակերպելու Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ և ի նշան բողոքի՝ ազդանշան տալով:

Ավելի ուշ՝ ժամը 19:00-ին կրկին հավաք կլինի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ:

Հիշեցնենք՝ ցուցարարների 3 պահանջներից և ոչ մեկը դեռևս չի բավարարվել: Դրանք են՝ ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, ցույցերի առաջին գիշերը ձերբակալված ակտիվիստների ազատ արձակումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը՝ համամասնական ընտրակարգով:

2833 | 0
Facebook