Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

ՍԴ նախագահի ու անդամների լիազորությունների ժամկետի վերաբերյալ

04:25, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
ՍԴ նախագահի ու անդամների լիազորությունների ժամկետի վերաբերյալ

Փաստաբան Կարապետ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրության 213-րդ հոդվածը սահմանում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Սա բլանկետային իրավական նորմ է ու այդպես է կոչվում այն պատճառով, որ նորմի կիրառության համար հղում է կատարվում այլ նորմով նախատեսված կանոնի: Տվյալ դեպքում, հղումը կատարված է 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությանը:

Բլանկետային նորմի գործողության համար պարտադիր պայման է, որ հղվող նորմը նույնպես լինի գործող նորմատիվ իրավական ակտ:

Հիմա, 2005 թվականի Սահմանադրությունն ամբողջությամբ ուժը կորցրել է 09/04/2018 թվականին, հետևաբար այն այլևս իրավական որևէ կշիռ չունի, հետևանք չի կարող առաջացնել:

Ստացվում է, որ ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարության ժամկետի հարցը հայտնվել է օրենքի բացի ու իրավական անորոշության տիրույթում»:

| | |
4296 | 0
Facebook