Հրապարակվել են Ստամբուլի քաղաքապետի ընտրության ն նախնական արդյունքները։ Ձայների հաշվարկով առջևում է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:
Այս պահի դրությամբ ձայների հարաբերակցությունն այսպիսին է` իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) թեկնածու Բինալի Յըլդըրըմն ունի քվեների 45.24 տոկոսը, իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն՝ 53.92 տոկոսը: