Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջրագիծ փորելու ժամանակ հողը լցվել է 17-ամյա տղայի վրա. նա հիվանդանոցում մահացել է

19:15, կիրակի, 23 հունիսի, 2019 թ.
Ջրագիծ փորելու ժամանակ հողը լցվել է 17-ամյա տղայի վրա. նա հիվանդանոցում մահացել է

Հունիսի 23-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում փլուզվել է անասնագոմերից մեկի տանիքը, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Լճաշեն գյուղում ջրագծի փոս փորելիս հողային զանգվածը թափվել է Է.Վ-ի (ծնված 2002թ.) վրա:

Փրկարարները փոսից (մոտ 2.5 մ) դուրս են բերել տուժածին և հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Սևանի ԲԿ, որտեղ վերջինս մահացել է:

8676 | 0
Facebook