Ռուսաստանի ֆուտբոլային միության գործկոմի անդամ, Պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևը կոչ է արել ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին՝ արձագանքել վրացի ֆուտբոլիստների դեմարշին։
Հիշեցնենք՝ Վրաստանի առաջնության 19-րդ տուրի հանդիպումներին Քութաիսիի «Տորպեդո»-ի, Թբիլիսիի «Լոկոմոտիվ»-ի և Ռուսթավիի «Ռուսթավի»-ի ֆուտբոլիստները հակառուսական գրությամբ մարզաշապիկներով են հանդես եկել։
«ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն պարտավոր են արձագանքել ֆուտբոլիստների՝ պաշտոնական միջոցառումներին նմանատիպ գործողություններին։ Սպորտը քաղաքականությունից դուրս է»,- նշել է Լեբեդևը։