Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոջեր Ֆեդերերը՝ Հալլեի մրցաշարի հաղթող

18:00, կիրակի, 23 հունիսի, 2019 թ.
Ռոջեր Ֆեդերերը՝ Հալլեի մրցաշարի հաղթող

Թենիսի հեղինակավոր Հալլեի մրցաշարի եզրափակչում այսօր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հաղթել է բելգիացի Դավիդ Գոֆենին և դարձավ մրցաշարի հաղթող։ Հանդիպումը տևել է 1 ժամ 25 րոպե և ավարտվել 7։6 (7։2), 6։1 հաշվով։

Սա 37-ամյա Ֆեդերերի 10-րդ տիտղոսն է Հալլեի մրցաշարում և 102-րդն է կարիերայում։ Ֆեդերերը նորագույն պատմության մեջ երկրորդ թենիսիստն է, ով կարողացել է մեկ մրցաշարում 10 անգամ հաղթանակ տոնել։ Մինչ այս նման արդյունքի հասել է իսպանացի Ռաֆաել Նադալը՝ 11-ական անգամ հաղթելով Բարսելոնայի և Մոնտե Կառլոյի մրցաշարերում, ինչպես նաև 12 անգամ՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում։

8117 | 0
Facebook