Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե այսպես շարունակվի, կարող է պարզվել, որ 2018-ի դեպքերը ոչ թե հեղափոխություն, այլ՝ 1998-ի իշխանափոխության ռևանշ են եղել». Ստեփան Դանիելյան

01:10, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
«Եթե այսպես շարունակվի, կարող է պարզվել, որ 2018-ի դեպքերը ոչ թե հեղափոխություն, այլ՝ 1998-ի իշխանափոխության ռևանշ են եղել». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաթեմատիկայի մեջ մի սկզբունք կա, երբ խնդիրը չի լուծվում, ապա քայլ առ քայլ պետք է ետ գնալ և գտնել այն սխալը, որից սկսած լուծումը սխալ ճանապարհով է գնացել։ Միայն այդ սխալը գտնելուց հետո է հնարավոր ճիշտ լուծում գտնել։ Մեր հիմնական պրոբլեմներն սկսվել են 1995-1996թթ., երբ հիմք դրվեց ընտրությունների կեղծման և իշխանության բռնազավթման համակարգին։ Մինչև անուն առ անուն չդատապարտենք այդ համակարգի հիմնադիր հայրերին, նրանց հանրային պարսավանքի չենթարկենք, իսկ նրանք հրապարակայնորեն չընդունեն իրենց մեղքն ու ներողություն չխնդրեն, մենք չենք կարող առաջ գնալ։ Հակառակ դեպքում կունենանք այն, ինչ հիմա ունենք, երբ ընտրակեղծարարության հիմնադիր հայրերն սկսում են խոսել օրինականության ու սահմանադրականության մասին ու դա անվանում են հեղափոխություն ու սահմանադրական կարգի վերականգնում։ Դա ճանապարհ չի։ «Մարտի 1»-ն սկսել է հասունանալ 1996-ին և իր տրամաբանական հանգույցին է հասել 2008-ին։ Եթե այսպես շարունակվի, ապա կարող է պարզվել, որ 2018-ի դեպքերը ոչ թե հեղափոխություն, այլ՝ 1998-ի իշխանափոխության ռևանշ է եղել»:

4649 | 0
Facebook