Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այսօր ավարտվում է կյանքիս հերթական փուլը»․ Դանի Ալվես

16:50, կիրակի, 23 հունիսի, 2019 թ.
«Այսօր ավարտվում է կյանքիս հերթական փուլը»․ Դանի Ալվես

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է ակումբը լքելու մասին:
     «Այսօր ավարտվում է կյանքիս հերթական փուլը՝ հաղթանակի, վերաիմաստավորման և փորձի փուլը։ Շնորհակալություն եմ հայտնում ՊՍԺ-ի ընտանիքին՝ ակումբի պատմության մեջ նոր էջ գրելու հնարավորության համար:

Շնորհակալություն բոլոր թիմակիցներին՝ այն րոպեների համար, որոնք միասին ապրել ենք ուրախության և վշտի մեջ»,- նշել է Ալվեսը։

Հիշեցնենք՝ Ալվեսը ՊՍԺ է տեղափոխվել 2017-ի ամռանը՝ Թուրինի «Յուվենթուս»-ից՝ ազատ գործակալի կարգավիճակով:

8171 | 0
Facebook