Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բարեգործությունից այն կողմ դժվար ենք այլ գաղափարական հենք գտնում». Արմեն Մովսիսյան

03:05, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
«Բարեգործությունից այն կողմ դժվար ենք այլ գաղափարական հենք գտնում». Արմեն Մովսիսյան

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ պատահական հանդիպեցի վարչապետի խոսքին՝ Հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ժամանակ։ Լսելու ընթացքում ինձ անընդհատ որսում էի այն մտքի վրա, որ այնուամենայնիվ մենք այդպես էլ բարեգործության ու համահայկականության լղոզված եզրույթ ունենք։ Որ համահայկականությունն ուրիշ հիմնարար սկզբունքով պիտի քարոզվի, որ դա նվեր չէ, որ դա բարեգործություն չէ, այլ պարտադիր գիտակցված մոտեցում, սեղանիդ հացի պես պարտադիր, հայ լինելուդ քո պատմությամբ բաժին հասած սկզբունք, գաղափար, ինչպես հրեաների մոտ՝ հանուն պետականության, ի փառս ազգի այսօրվա, վաղվա։ Ախր հին տեսակ ենք ու մեր հասակակից շատ ազգեր արդեն պատմության անցյալում են։ Իսկ մենք ունենք պետություն. վերջը՝ հին լինելը դա զառամյալ լինելու իմաստ չունի, այլ՝ իմաստության։ Տիեզերքը մի ծրագիր ունի այս ազգի հետ, որ չլինելիության դարերից փյունիկի պես վեր է հառնել ու իր պետական միավորն ունի։ Հաճախ եմ նախանձով հետևում հրեաների օրինակին. գտել են տարբերակ իրենց հայրենիքին ծառայելը դարձնել գերագույն նպատակ, մեր ինչն է պակաս՝ բարգործությունից այն կողմ դժվար ենք այլ գաղափարական հենք գտնում։ Իսկ ազգի համար «տասնորդի», բաժինը հրեաների համար գաղափարախոսություն է։ Ու ինձ համար քրիստոմատիկ, կասեի մարգարեական Ամերիկայի պրեզիդենտ Քենեդու խոսքերը՝ «Մի՛ մտածիր ինչ է արել հայրենիքը քեզ համար, մտածիր ինչ ես դու արել հայրենիքի համար»։ Այդպես են ազգերը գրում իրենց պատմությունը, այս հավերժական արևի տակ իրենց տեղն ապահովում։ Մենք դեռևս բարեգործություն, հումանիտար փակուղում ենք խարխափում։

Հ.Գ. Վերջում էլի մեր փոքրիկ հայրենիքիս խմբից մի զավեշտ պատմեմ՝ ընդամենը մի շաբաթվա։ Հաղորդագրություն ստացա խմբի անդամներից մեկից՝ «Եկա տանը չէիր խմբի գումարը թողնել եմ տան մուտքի շորի տակ»։ Ո՞վ է պարտադրել, ո՞վ է անդամավճար սահմանել, ո՞վ է պարտադրել խմբի գումարը թողնել «տան մուտքի շորի տակ». ոչ ոք։ Մենակ համացանցով հավաքվել ենք ու անում ենք, անծանոթ հայերով, ազգակիցներով, հայրենիքով ու աշխարհասփյուռ, հավատալով, որ մի փոքր սերմ ցանում ենք, բա որ ազգովի գիտակցե՞նք»։

3190 | 0
Facebook