Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԳԹԿ-ն հայտարարություն է տարածել

09:35, կիրակի, 23 հունիսի, 2019 թ.
ԳԹԿ-ն հայտարարություն է տարածել

Գնահատման և թեստավորման կենտրոնը՝ միասնական քննությունների լրացուցիչ փուլին և կենտրոնացված քննությունների հայտագրման մասին.

«Հարգելի՛ դիմորդներ,
     եթե միասնական և կենտրոնացված քննությունների հայտագրման հիմնական փուլում չեք հայտագրել միասնական և կենտրոնացված քննությունները կամ բացակայել եք միասնական քննությունից կամ վատառողջության պատճառով ընդհատել եք միասնական քննությունը, կարող եք հայտագրվել լրացուցիչ փուլում՝ հունիսի 24-ից 30-ին գալով ԳԹԿ:
     Անհրաժեշտ է ներկայացնել.
     1. անձը հաստատող փաստաթուղթը՝ պատճենով,
     2. որևէ կրիչով լուսանկար 3/4 չափսի /կրիչը վերադարձվում է/,
     3. ԳԹԿ հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար 1500 դրամ վճարման անդորրագիրը /ԳԹԿ հաշվեհամարն է 900018003401, այն գտնվում է ՀՀ ֆինանսների նախարարությունում, վճարումը հնարավոր է կատարել այդ հաշվեհամարին ցանկացած բանկում/:

Վճարումից ազատվում են բանակից զորացրվածները, մանկուց հաշմանդամները կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան անձինք, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհվածների /մահացածների/ երեխաները, հանրակրթական առարկաներից միջազգային օլիմպիադաների հաղթողները, աշխարհի և/կամ Եվրոպայի սպորտային առաջնությունների մրցանակակիրները:

Միասնական քննությունների լրացուցիչ փուլը տեղի կունենա հուլիսի 1-ից 8-ին:

Հիշեցնում ենք, որ բացասական կամ ցածր միավորներ ստացած դիմորդները չեն կարող վերահանձնել միասնական քննությունները, քանի որ ՀՀ կառավարության 597֊Ն որոշման համաձայն միասնական քննությունները դիմորդները հանձնում են միայն մեկ անգամ»:

37318 | 0
Facebook