Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թբիլիսիի տարբեր կլինիկաներում բուժում է ստանում ակցիայից տուժած 52 քաղաքացի

16:05, շաբաթ, 22 հունիսի, 2019 թ.
Թբիլիսիի տարբեր կլինիկաներում բուժում է ստանում ակցիայից տուժած 52 քաղաքացի

Թբիլիսիի տարբեր կլինիկաներում բուժում է ստանում ակցիայի ժամանակ վիրավորում ստացած 52 մարդ:

Վրաստանի Առողջապահության նախարարության տվյալներով, հիվանդների ճնշող մեծամասնության առողջական վիճակը կայուն է և նրանցից ոմանք այսօր դուրս կգրվեն բուժհաստատություններից:

Ինգորոկի կլինիկայի վիրաբուժական բաժանմունքում մնում է 9 հիվանդ, ովքեր վիրահատվել են: Ըստ բժիշկների, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրը նրանք բոլորը դուրս կգրվեն:

Ինչ վերաբերում է մյուս վիրավորներին, ապա «Нью-госпитале» կլինիկայում այս պահին 11 հիվանդներ կան: Կլինիկայի հաղորդած տվյալներով, հիվանդներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Գուդուշաուրի հիվանդանոցում ևս 4 հիվանդ է բուժում ստանում: Ինչպես նշվում է կլինիկայի մամուլի ծառայությունը, նրանք, ամենայն հավանականությամբ, դուրս կգրվեն մինչև օրվա ավարտը:

4104 | 0
Facebook