Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սրա տակից ո՞նց եք դուրս գալու, այ ավազակախումբ». Ստյոպա Սաֆարյան

20:10, շաբաթ, 22 հունիսի, 2019 թ.
«Սրա տակից ո՞նց եք դուրս գալու, այ ավազակախումբ». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էլիտնի» սահմանադրագետներն այս ապրօրինությունն ինչպե՞ս են մեկնաբանում. «Լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով 2019 թվականի մայիսի 20-ին Սահմանադրական դատարան մուտքագրված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը»: ՌԴ դեսպանի հետ լրացուցիչ ուսումնասիրությունները հունիսի 22-ին ավարտեցի՞ն ու արդեն վարույթ ընդունեցի՞ն՝ լրացուցիչ «ուսումնասիրվածը» միավորելով մեղադրյալ Քոչարյանի դիմումների հետ... Սրա տակից ո՞նց եք դուրս գալու, այ ավազակախումբ: Դատվելու եք: Անխիտիր: Բա անադամախմբակից մեկնումեկը չնկատե՞ց, որ Հրայրը լրացուցիչ ուսումնասիրությունները շուտ է ավարտել: Դուք բանդա եք, ու պատասխան եք տալու: Հատ-հատ»:

18037 | 0
Facebook