«Տնտեսության արյունատար երակները բացվել են: Մեզ պետք է անհատական ջանքի հաղթանակ: Մեր խնդիրն է սեփական տաղանդին հավատալը: Յուրաքանչյուր մարդ բացառիկ տաղանդ է, երկրագնդի վրա, ՀՀ-ում չկա ոչ տաղանդավոր մարդ: Եվ մեր կառավարության առաքելությունը մարդկանց աջակցելն է, որ նրանք հայտնաբերեն իրենց տաղանդը, հավատան իրենց տաղանդին: Եթե նրանք հավատացին, ոչ ոք նրանց չի կանգնեցնի, նույնիսկ կառավարությունը». հունիսի 22-ին Դիլիջանում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես–համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Ն. Փաշինյանի՝ ՀՀ-ում անհավատալի փոխություններ են արվել, և դրանք արվել են խոսքով և գաղափարով: Նա անվանական թվարկեց այն մարդկանց անունները, ովքեր հավատացել են իրենց ուժերին և բիզնես հաջողության են հասել:
Ն. Փաշինյանը ներկայացրեց թվային մի տվյալ: Այս տարի արդեն ՀՀ-ում պահուստավորված դոլարի ծավալը հասել է 171 միլիոն դոլարի: 3 օրվա ընթացքում 40 միլիոնով ավելացել է: Սա նշանակում է, որ ՀՀ-ում «փող է պտտվում»:
Հիշեցնենք, որ մինչ այժմ բիզնես-համաժողովներ են անցկացվել անցկացվել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Տավուշինը 5-րդն է: