Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուսական ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Վրաստան տոմսերի վաճառքը

12:50, շաբաթ, 22 հունիսի, 2019 թ.
Ռուսական ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Վրաստան տոմսերի վաճառքը

Վրացական շուկայում գործող վեց ռուսական ավիաընկերություններ հայտարարել են հուլիսի 8-ից ավիաչվերթների վաճառքի և Վրաստան չվերթների դադարեցման մասին. հայտնում է Новости-Грузия-ն:

Հունիսի 21-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Վրաստանում հակառուսական բողոքի ակցիայի, հաղորդագրություն տարածեց՝ հուլիսի 8-ից օդային ճանապարհորդության ժամանակվոր արգելքի մասին: Ըստ իր հրամանագրի, տուրօպերատորներին խորհուրդ է տրվում «խուսափել» զբոսաշրջային տոմսերի վաճառքից, իսկ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի Վրաստանում ժամանակավորապես բնակվող բոլոր ռուսները վերադառնան Ռուսաստան:

Նշվում է, որ երկայումս 6 ռուսական ավիաընկերություն թռիչքներ է կատարում Վրաստանով` «Աէրոֆլոտ», «S7», «Ուրալ», «Կարմիր թևեր», «Պոբեդա» և «Նորդավիա» (այս տարի այն աշխատում է Smartavia բրենդի տակ):

4771 | 0
Facebook